Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սրտի բնածին արատներ. միջփորոքային խտրոցի արատ

Միջփորոքային խտրոցի արատը տարածված բնածին արատներից է։ Հեմոդինամիկայի խանգարումները կախված են արատի չափից։ Միջփորոքային միջնապատի աննշան արատները արյան շրջանառության վրա նկատելիորեն չեն ազդում։ Մեծ արատների դեպքում (որոնք հիմնականում լինում են խտրոցի թաղանթային մասում) զարկերակային արյունը մեծ քանակով անցնում է աջ փորոք։ Դա բարձրացնում է ճնշումն արյան փոքր շրջանառության մեջ, ինչպես նաև՝ սրտի աջ կեսում, որի հետևանքով աջ փորոքը ենթարկվում է հիպերտրոֆիայի, իսկ թոքային զարկերակը լայնանում է։


Միջփորոքային խտրոցի փոքր արատի միակ նշանը կոպիտ քերծող բնույթի սիստոլային աղմուկն է, որը լսվում է կրծոսկրի ձախ եզրին մոտ, III-IV միջկողային տարածության մեջ։

 

Մեծ արատների դեպքում, արյան փոքր շրջանառության ծանրաբեռնվածության պատճառով, հաճախ դիտվում է թոքաբորբի հակում, հևոց, երբեմն՝ ֆիզիկական թերզարգացում։

 

Զննելիս հնարավոր է հայտնաբերել սրտային կուզ, որն առաջանում է աջ փորոքի չափերի զգալի մեծացման դեպքում։ Հաճախ այդպիսի հիվանդների մոտ հայտնաբերվում է նաև սիստոլային դողոց։

 

Մրջփորոքային խտրոցի արատին բնորոշ է սիստոլային աղմուկը, որը լսվում է՝ I տոնի հետ միասին և վերջանում է II տոնով։ Աղմուկը լինում է կոպիտ արտահայտված, ամենից լավ լսվում է կրծոսկրի վրա կամ նրանից ձախ՝ III -- IV միջկողային տարածության մեջ, տարածվում է դեպի աջ ու ձախ, բայց ոչ խոշոր անոթների ուղղությամբ։ Երեխաների մի մասի մոտ, թոքային զարկերակի, փականների ֆունկցիոնալ անբավարարության հետևանքով, լսվում է կարճ դիաստոլային աղմուկ: II տոնը թոքային զարկերակի վրա հաճախ լինում է ուժեղացած։ Զարկերակային արյան ճնշումն ընկնում է։

 

Էլեկտրասրտագրական փոփոխությունները կախված են զարկերակ-երակային արյան հոսքի չափից և թոքային ճնշման բարձրության աստիճանից։

 

Ռենտգենյան հետազոտության ժամանակ, եթե արատը փոքր է, սրտի ձևը և չափերը կարող են լինել նորմալ։ Մեծ անցքի դեպքում նկատվում է սրտի աջ ու ձախ մասերի մեծացում, թոքային զարկերակի ճյուղերի լայնացում և արտահայտված անոթազարկ։


Աջ փորոքի զոնդավորումը հայտնաբերում է ճնշման բարձրացում և թթվածնի պարունակության ավելացում։

 

Փոքր անցքի դեպքում կանխագուշակումը բարենպաստ է։ Հիվանդը կարոդ է նույնիսկ չիմանալ իր հիվանդության մասին, սովորել, ապրել նորմալ կյանքով։ Մեծ արատների դեպքում երեխաները մանկական տարիքում կարող են մահանալ թոքաբորբերից, իսկ ավելի ուշ՝ սրտային անբավարարությունից։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Hripsime

14.04.2015

Lianna jan isk im axchka ezrakacucyan mej nshvats e oval ancq.hargeli bjishk tarberucyun ka?

LIANNA

13.04.2015

HARGELI BJISHK SHAT SHNORHAKAL EM VOR PATASXANECIK;;;HENC EZRAKACUTYAN MEJ BJISHK@ AYDPES EL GREL E MIJPOROKAYIN MIJNAPATI MKANAYIN DEFEKT;;;BAYC ASEC SHAT POKR ANCKA u chaper@ chnshec;;;ISK DRAN VIRAHATUTYUNIC BACI URISH BUJMAN TARBERAK CHKA???U MI HARC EL EM UZUM DZEZ TAL INCH PATCHAROVA AYD XNDIRN ARAJANUM;;;GRIP@ VOR@ TARELEM HXIUTYAN @NTACKUM KAROX E DRA PATCHAR@ HANDISANAL???

LIANNA

13.04.2015

SHNORHAKALUTYUN SHAT HRIPSIME JAN KARDACI

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի LIANNA, օվալաձև անցքը գտնվում է միջնախասրտային միջնապատի վրա, խնդրում եմ ճշտել, թե կոնկրետ որ հատվածում է դեֆեկտը, միջփորոքային, թե միջնախասրտային միջնապատի վրա: Եթե խոսքը այնուամենայնիվ օվալ անցքի մասին է, այն ներարգանդային կյանքի ընթացքում ապահովում է կապը արյան մեծ և փոքր շրջանառությունների միջև, քանի որ դեռ թոքերը չեն մասնակցում շնչառությանը: Երեխայի ծնվելուց հետո այն փակվում է երեխայի կյանքի առաջին 1-1.5 տարիների ընթացքում: Անհանգստանալու կարիք այժմ չկա: Խորհուրդ է տրվում դինամիկ հսկողություն: Եթե մինչև նշված ժամկետները այն ինքնուրույն չի փակվում, ապա կախված դրա չափերից և առկա կլինիկական դրսևորումներից որոշվում է հետագա բուժման պլանը: Փոքր չափերի դեպքում մեծ մասամբ անցքը ինքնուրույն փակվում է, և վիրահատության կարիք չի լինում, բաց օվալ անցքը չի խանգարում երեխայի նորմալ աճին և  զարգացմանը:

Hripsime

12.04.2015

Hargeli Lianna im baliki motele nuyn xndir@ uxaki im balikin mot 6 amsakanum lsecin,erb hivandacav gripov,u hiam hesa 1 tarekana chi pakvel der,bjishk@ asuma minche 1 tArekan 1.5 pakvuma himnakan@. bayc linuma vor chi pakvum vor kardak im ev bjshki gratsner@ ktesneq

LIANNA

10.04.2015

IM TXAN ERKU AMSAKAN ER ERB BJSHKUHIN SRTI DZAX KOXMUM MI POKR AXMUK LSEC;;HIMA NA EREK AMSAKAN E ;;MEK ANGAM EVS BJISHK@ HETAZOTEC;;;EV EZRAKACUTYUN@ MIJPOROKAYIN MIJNAPATI MKANAYIN DEFEKT BAC OVAL ANCK;;;ASAC SHAT POKR ANCK E EV MEK TARI ANC EVS MEK HETAZOTUTYUN NSHANAKEC;;;XNDRUM EM PATASXANEK DA HNARAVOR E VOR MEK TARI ANC PAKVI EV VTANGAVOR E DA ARDYO TE VOCH;;;KANXAV SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

29.03.2015

Հարգելի Armen, միգուցե Դուք ի նկատի ունեք վիրահատությունից առաջ կնքվող պայմանագիրը, որտեղ տեղեկացվում է վիրահատության ընթացքի և հնարավոր բարդությունների մասին, որի տակ ստորագրում են վիրահատվողը և նրա խնամակալը, կոնկրետ այ դեպքում ծնողներից որևէ մեկը:

Armen

27.03.2015

Ayd depkum inchi hamar en cnoxi storagrutyun pahanjum? SHNORAKAL EM

Մեդ-Պրակտիկ

25.03.2015

Հարգելի Armen, սրտի վրա կատարվող բոլոր վիրահատություններն էլ բարդ են տեխնիկական առումով: Սակայն Հայաստանում նման վիրահատություններ հաջողությամ կատարվում են արդեն երկար տարիներ:

Armen

24.03.2015

Shnorakal em bjisk jan. Isk virahatutyun@ shat djvar virahatutyune?

Hripsime

24.03.2015

shat gohem bjishhk jan indz lselu u patasxanelu hamarrr

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Armen, հիմնական բարդություններն են սրտի ռիթմի խանգարումները, սրտի խոռոչների լայնացումը, թոքային զարկերակի հիպերտենզիան, ի վերջո սրտային անբավարարության զարգացումը:

Armen

23.03.2015

Isk inchpisi bardutyunner karoxe linel.

Մեդ-Պրակտիկ

23.03.2015

Հարգելի Hripsime, հարկավոր է սպասել և հուսալ, որ դեֆեկտն ինքնուրույն կփակվի: Եթե այն փոքր չափերի է, շատ մեծ է հավանականությունը, որ ինքնուրույն կփակվի, թեկուզ և առաջիկա 6 ամիսների ընթացքում: Եթե անգամ այն ինքնուրույն չփակվի, հնարավոր է, որ փոքր չափերի պատճառով վիրահատության կարիք ամենևին էլ չլինի:

Մեդ-Պրակտիկ

23.03.2015

Հարգելի Armen, բարև Ձեզ: Ներկայացված դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատականն է, և որքան շուտ կատարվի վիրահատությունը այնքան ավելի մեծ հավանականություն կա խուսափել հետագա բարդություններից: Ինչպես նշել եք, կլինիկական ախտանիշներ դեռ չկան, որը շատ լավ է: Ցանկալի է նախատեսված ժամկետից ավելի ուշ չկատարել վիրահատությունը:  

Armen

22.03.2015

Barev dzez im exbayrs uni kentronakan mijnaxasrtayin defekt. Ancki chap@ 3sm-ic mi kich el avele. Bjishknern asel en vor 30 tarekanic heto nor ir mot problemner araj kga. Exbayrs 24 tarekane. Minchev hima srti koxmic chi nexvel. Bayc minchev noyember amis@ petke ani virahatutyun@. Virahatutyun@ petke bac arvi kani vor ancki pater@ barak en. Isk duk inch xorhurd ktak.Shnorakalutyun.

Hripsime

22.03.2015

arden 11 amskane baliks bjishk jan shatem husahatvel der chi pakvel,u chem kartsum vor 6amsum inch vor ban kpoxvi,chapser@ indz chen asel,bay asum ein poqre.shatem husahatvel,

Մեդ-Պրակտիկ

21.03.2015

Հարգելի Hripsime, եթե դեֆեկտի չափերը ի սկզբանե փոքր են, ապա ինքնուրույն փակվելու հավանականությունը շատ մեծ է: Հնարավոր է, որ շատ փոքր դեֆեկտի դեպքում վիրահատության կարիք չլինի: Սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է սպասել մինչև երեխայի 1.5 տարին լրանալը:

Hripsime

18.03.2015

isk chapser@ kap unnen virahatucyan het?bjishk jan ete poqr lini karoxa virahatucyan kariq chlinni

Մեդ-Պրակտիկ

17.03.2015

Հարգելի Hripsime, 1,5 տարեկանից հետո օվալ անցքի չփակվելու դեպքում ցանկալի է, որքան հնարավոր է շուտ կատարել վիրահատությունը: Եթե վիրահատությունը կատարվի ժամանակին, ապա սիրտը լիարժեք առողջ կլինի և հետագայում խնդիրներ չի առաջացնի:

Hripsime

13.03.2015

Shat shnorakalucyun bjishk jan,mek harc evs,aseciq vor virahatucyun arvume hayastanum,virahatucyunic heto sirt@ darnume aroxch sirt,u erexan karoxe normal kyanqov aprel.?

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Gevorg, քանի որ արդեն կա սրտի խոռոչների լայնացում, ապա վիրահատությունից հետո սրտի աշխատանքը կբարելավվի, բայց լիարժեք չի վերականգնվի: Ինչ վերաբերում է վիրահատության ժամկետներին, ապա դա կախված է սրտի աշխատանքից: Կարծում ենք Ձեր բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի վիճակի մասին և ավելի հստակ խորհուրդ կարող է տալ` կարելի է հետաձգել վիրահատությունը, թե ոչ:

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Hripsime, գրիպը անմիջականորեն ազդեցություն չունի արատի չփակվելու հետ: Սակայն, եթե կա իմունիտետի անկում, և երեխան հաճախակի է հիվանդանում գրիպով, ապա հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի նշանակվի իմունիտետը բարձրացնող միջոցներ:

Gevorg

08.03.2015

Neroxutyun mek harc evs xndrum em patasxanek. Ink@ voroshela virahatutyun@ hetadzgi minchev hoktember amis@. Inch kasek sra masin

Gevorg

07.03.2015

Shvorakal em patasxani hamar. Hargeli bjisk isk virahatutyunic heto srt@ liarjek kdarna .

Hripsime

07.03.2015

Hargeli bjishk,oval ancqi vra gripov,hazov hivandanal@ karox e vat andradarnal,aysinqn patchar handisanal chpakvelu,xndrumem patasxaneq.naxapes shnorakalucyun

Մեդ-Պրակտիկ

06.03.2015

Հարգելի Mnatsakan, գոյություն ունեն սրտի բնածին արատի տարբեր տեսակներ, և կախված նրանից թե արատը որ հատվածում է, այն ունենում է տարբեր կլինիկական դրսևորումներ: Որոշ արատներ անհամատեղելի են կյանքի հետ, իսկ որոշ արատներ կլինիկական ախտանիշներ չեն ունենում, և մարդն ամբողջ կյանքի ընթացքում չի իմանում դրա մասին: Խնդրում ենք կոնկրետ նշել, թե որ արատի մասին է խոսքը:

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի Gevorg, բարև Ձեզ ներողություն ենք խնդրում հարցին ուշ պատասխանելու համար: Ինչպես նշել եք Ձեր հաջորդ մեկնաբանության մեջ Ձեր եղբոր մոտ առկա է միջփորոքային միջնապատի դեֆեկտ, որը բավականին մեծ է, և եթե սրտի խոռոչները արդեն լայնացել են ուրեմն սրտային անբավարարությունը դեկոմպեսացիայի փուլում է, և որքան հնարավոր է շուտ պետք է կատարել վիրահատություն, վիճակը էլ ավելի չբարդացնելու համար:

Hripsime

28.02.2015

im axchik@ 10 amsekan e bac oval ancq uni,dra ham ei harcnum,pastoren karoxa ancq lini u menq chimannanq dra masin,andznakazm@ estexi ush ushe patasxaum,vor jamanak ar jamanak mtneq patasxanats klinnen,hargeli Gevorg

Gevorg

23.02.2015

Hripsime jan da mijporokain mijnapati vrae. Minchev hima ain zgacnel chi tvel chnayac vor sirt@ arden laynacele.

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ